Հայաստանի մինչև 16 տարեկան տղաների և աղջիկների բասկետբոլի հավաքականները դարձան Եվրոպայի առաջնության C խմբի առաջնության հաղթողներ:
Մեր երկու թիմերը հաղթանակով ավարտեցին նախնական փուլերի բոլոր հանդիպումները և մտան եզրափակիչ: Վճռական խաղերում , ավաղ, մեր մարզիկ – մարզուհիները պարտվեցին: Տղաները զիջեցին Անդորայի, իսկ աղջիկները ՝ Կիպրոսի ներկայացուցիչներին, դարձան երկրորդ մրցանակակիր և պարգևատրվեցին արծաթե մեդալներով:
Արդյունքները հիրավի գոհացնող են և հետագա հաջողությունների հույս են ներշնչում: